Բիզնես Արմենիայի աջակցությամբ ստեղծված և ®«Թագ» ապրանքանիշի ներքո արտադրված հուշանվերներն արդեն շուկայում են և ներկայացված են 20 վաճառակետերում։ Հուշանվերների խմբաքանակներ են արտահանվել նաև Ռուսաստան և Միացյալ Նահանգներ։ Իսկ Հայաստանում դրանք ներկայացված են Ազգային պատկերասրահում, թանգարաններում, հուշանվերների խանութներում։
«Վաճառակետերի թիվն առաջիկայում կավելանա՝ ընդգրկելով նաև եկեղեցիներին կից հուշանվերային սրահները: Բացի այդ, արտահանման շուկան կընդլայնվի դեպի Կանադա, Ուկրաինա, Ֆրանսիա»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։
«Այս պահին արտադրվում են 15 անուն հուշանվերներ, որոնցից ամենամեծ պահանջարկն ունեն գլխարկները, շապիկները, թեյերն ու էջանշանները։ Զուգահեռաբար աշխատանք է տարվում առցանց վաճառք ապահովելու համար»,- նշել է «47 դիզայն» ընկերության տնօրեն Արսեն Մելիքսեթյանը։
Տիգրան Մեծի, Փառանձեմ Թագուհու, Հայկ Նահապետի, Պարույր Սկայորդու, Անահիտ աստվածուհու պատկերներով հուշանվերների արտադրության համար հատուկ ստեղծվել է ®«Թագ» ապրանքանիշը, ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ, պատկերները մշակել և արտադրությունն իրականացնում է «47 դիզայն» ընկերությունը։
Ֆոտոշարքը և վաճառակետերի ցանկն՝ այստեղ, կամ` https://goo.gl/qdffp3 ։
Հանրային կապերի թիմ