Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ձևավորումից հետո սա թերևս ամենակարևոր որոշումն էր, որը վերաբերվում է տնտեսությանը. «Հայկական ժամանակ»

Մայիս 18,2018 11:35

Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Դրա հիման վրա Հարությունյանը ազատվեց այդ պաշտոնից, եւ ՊԵԿ նախագահ նշանակվեց Դավիթ Անանյանը (նկարում), որը մինչ այդ ՀՀ ֆինանսների փոխնախարարն էր։

Կառավարության ձևավորումից հետո սա թերևս ամենակարևոր որոշումն էր, որը վերաբերվում է տնտեսությանը։ Գործարար շրջանակներում կար որոշակի անորոշություն, որը այս նշանակմամբ էականորեն կցրվի։

Իհարկե, մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները գործող այս կառավարության առաջնային խնդիրների շարքում ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելն է, և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը այնպես, որ դրանց արդյունքների նկատմամբ կասկածներ չլինեն։

Բայց կան նաև տնտեսության ոլորտում իրականացվելիք առաջնային խնդիրներ։ Փաշինյանի ներկայիս կառավարությունը չի ստանձնել սոցիալական վիճակի կտրուկ ու անհապաղ բարելավման խնդիր։ Նման հասարակական ընդգծված պահանջ էլ չկա, որովհետև հասկանալի է, այդ խնդիրը պետք է դրվի ապագա կառավարության առջև, որը կձևավորվի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Սակայն դա չի նշանակում, թե արդեն գործող կառավարությունը չունի տնտեսական պորտին առնչվող խնդիրների լուծման պարտավորություն։ Եթե փորձենք մի նախադասությամբ բնորոշել այդ խնդիրների շրջանակը, ապա դա թերևս կհնչի այսպես՝ տնտեսության վրա քաղաքական ազդեցության հնարավորինս նվազեցում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031