Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը դիտողություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

Մայիս 18,2018 11:29

Երեկ առողջապահության նախարարի՝ ավտոմեքենաների վերաբերյալ մի նախագծի քննարկումը վերածվեց ծառայողական ավտոմեքենաների չարչրկված թեմայի վերաբերյալ դիսկուրսի։ Վարչապետը հայտարարեց, որ այս հարցին պետք է հետագայում մանրամասն անդրադառնալ, քանի որ պետական ավտոպարկն ուռճացված է։

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ շտապեց տեղեկացնել, որ իր գրասենյակի 5 մեքենաներից 3-ից ինքը հրաժարվել է, իսկ մյուս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հրաժարվել է իրենց հատկացված 4 մեքենաներից 2-ից։ Ապա առաջարկեց բոլոր նախարարներին այս հարցում առաջնորդվել հենց այս մոտեցմամբ։ Ավտոմեքենաների թեման գուցե երկար շարունակվեր ու ծավալվեր, եթե դա չկանխեր ԲՀԿ-ի քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը։

Նա քաղաքավարի, բառի բուն իմաստով՝ դիտողություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կարեւոր հարցերը թողած՝ տեխնիկական հարցերի հետեւից ընկնելու համար։

«Պարոն վարչապետ, ես կառաջարկեի, որ հանձնարարական տրվեր պետգույքի ստորաբաժանմանը, որպեսզի էս հարցը միասնական կանոնակարգում ստանա, որովհետեւ չեմ կարծում, որ մենք կառավարության նիստերում պետք ա սենց հարցեր քննարկենք զուտ էն իմաստով, որ ինքը գրեթե տեխնիկական ա, օտարում էլ չկա։ Իսկ օրակարգը հրապարակային ա, կարծում եմ՝ էս պրոբլեմների բազմության մեջ օրակարգում նույնիսկ պիտի չլինի էլ այսպիսի հարց», – ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ ինքը հարցին կողմ է, դեմ չէ, բայց ապագայի համար է սա ասում։

Վարչապետը, փաստացի ընդունելով իր ենթակայի դիտողությունը, փորձեց արդարանալ:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031