Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խնդիրը օրենսգիրքը չէ, խնդիրը համակարգն է` կհաջողվի՞ կես տարում փոխել համակարգը ու հասնել իրապես ազատ ու թափանցիկ ընտրությունների կազմակերպման. «Իրատես»

Մայիս 18,2018 10:49

Չզարմացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արագ կերպարանափոխությամբ: Մինչև այսօր նրա հրապարակային տեսակետները տարբեր հարցերով գրեթե չեն տարբերվում ՀՀԿ-ի տեսակետներից ու հիմնովին տարբերվում են Նիկոլ Փաշինյանի տեսակետներից` նախքան վարչապետ դառնալը: Սպասելի էր: Ընդդիմությունն ու իշխանությունը տարբեր հարթություններում են ու տարբեր պատասխանատվություն ունեն: Առայժմ նա ոչ մի հարցի հստակ պատասխան չի տալիս` սկսած Արցախի հարցից մինչև… արտահերթ ընտրություններ: Հիմա արտահերթ ընտրությունների ժամկետի հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է` այս տարի: Մնում է կես տարի: Ի՞նչ կարող է լինել կես տարում:

1.Ընտրական օրենսգրքի փոփոխություն և ռեյտինգային ընտրակարգից հրաժարում` հանուն արդար ընտրության: Հայաստանում երբեք որևէ օրենսգիրք չի խանգարել ընտրություններին: Խնդիրը օրենսգիրքը չէ, խնդիրը համակարգն է` կհաջողվի՞ կես տարում փոխել համակարգը ու հասնել իրապես ազատ ու թափանցիկ ընտրությունների կազմակերպման` հաշվի առնելով ՀՀԿ-ի իրապես մեծ ռեսուրսը և ռևանշի բնական ցանկությունը: Իսկ եթե ՀՀԿ-ն դեմ քվեարկի՞:

2.Կա՞ տարբերակ, որ արտահերթ ընտրությունները կհետաձգվեն կամ չեն լինի: Եթե ՀՀԿ-ն կառուցողական դիրքորոշում դրսևորի ու չարգելակի կառավարության օրինագծերն ու քայլերը, ինչու ո՞չ: Կառավարությունը կիրականացնի իր ծրագրերը, ՀՀԿ-ն կպահպանի իր տեղը խորհրդարանում: Իսկ խոստումնե՞րը: Ո՞ր հեղափոխությունն է կատարում իր խոստացածը:

3.Միշտ կա ֆորս մաժորի տարբերակը` երբեք չես ծրագրի ուրիշի գործողություններն ու քայլերը:

4.ՀՀԿ-ն վաղաժամ է համարում արտահերթ ընտրությունների մասին խոսելը։ «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնում են այն ժամանակ, երբ լինում է քաղաքական ճգնաժամ, երբ կառավարության ծրագիրն ունենում է անհաղթահարելի պրոբլեմներ՝ իր քաղաքականությունն իրականացնելու համար: Մենք բացահայտ հայտարարել ենք, որ մենք արհեստականորեն չենք խոչընդոտելու Փաշինյանի կառավարության գործողություններին»` հիմնավորել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Կառավարության ծրագրի հաստատման դեպքում ԱԺ-ն 1 տարի չի կարող հեռացնել վարչապետին։ Ըստ Սահմանադրության` արտահերթ ԱԺ ընտրություններ հնարավոր են, եթե վարչապետը հրաժարական տա և ԱԺ-ն 2 անգամ չընտրի նոր վարչապետ։ Իսկ եթե ընտրե՞ց: Կարևորը հասարակությանը տեսանելի սոցիալական փոփոխություններն են: Կարող է պարզվել` նոր կառավարությունը ոչ անցումային է, ոչ ժամանակավոր, թավշե հեղափոխության «ճանապարհային քարտեզը» փոխվում է կյանքի պարտադրանքով: Կա՞ ռեսուրս մինչև 2022-ը: Հանրային վստահության ռեսուրս ու ֆինանս: Մակընթացության ու տեղատվության մեջ: Հեղափոխության մակընթացությունը ճանապարհներ փակելով ու ցույցերով հրաժարականներ է պահանջում, տեղատվությունը նախարարների շուրթերով հորդորում է օրինականությունը պահպանել:

 

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031