Aravot.am-ը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին երեկ հարցրեց՝ լուրեր են շրջանառվում, որ ձեր փոխարեն արտգործնախարարի տեղակալի պաշտոնում լինելու է Ռուբեն Ռուբինյանը՝ Կարապետ Ռուբինյանի որդին, ճի՞շտ է՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ես էլ կասեմ՝ լուրեր են շրջանառվում, որ ձեզ են նշանակելու, ի՞նչ կասեք այդ մասին»:
Նրա ուսին էր իր ձեռքը գցել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը, որը Շավարշ Քոչարյանին ուղղված հարցը լսելուն պես արձագանքեց. «Էդ ի՞նչ հեքիաթներ են» ու միասին մտան աշխատասենյակ:
Նշենք, որ Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, միջազգային հարաբերությունների մասնագետ, սովորել է Անգլիայի ու Լեհաստանի համալսարաններում։ Նա նաեւ 2008 թվականին ձեւավորված Համաժողովրդական շարժման աջակիցներից է եղել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ