Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն իրար մեջ պաշտոններ էին բաժանել»․ Սամվել Բալասանյանն՝  իր անվստահությունը կազմակերպելու մասին

Մայիս 17,2018 23:09

Այսօր, երբ հայտնի դարձավ, որ Գյումրու ավագանու 18 անդամներ դեմ էին քվեարկել Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելուն, լրագրողները պարոն Բալասանյանից հետաքրքրվեցին, թե  ո՞րն էր իր թիմի կողմից իր իսկ անվստահությունը կազմակերպելու պահանջը, ի՞նչ մտավախություն ուներ, ո՞վ էր իրեն նեղացրել, որ ցուցապաստառներում գրել էին՝ ձեռք չտաք Սամվել Բալասանյանին։ Սամվել Բալասանյանն ասաց, որ ավագանու մյուս ուժերը ծրագրում էին իրեն անվստահություն հայտնել, նույնիսկ պաշտոնները նախապես բաշխել էին, հենց նրանցից մեկը բացեց խաղաքարտերը։ Ինքն էլ  այս նոր քաղաքական միջավայրում ստուգելու համար` լեգիտի՞մ է, թե՞ ոչ, դիմեց նման մեթոդի։ «Եթե քո վրա փորձում են հարձակվես, ուզում ես պաշպանվես»,- ասաց Սամվել Բալասանյանը։

«Լսում ես, որ գալիս են իշխանության, վերցնում են  մանկավարժական ինստիտուտը, մարզպետարանն են վերցնում, հետո էլ՝ քաղաքապետարանը, էստեղ արդեն նշանակումներ կան․ էդ մարդը, որ բացահայտեց, թե ինքն արդեն փոխքաղաքապետ է, մյուս խմբակցությունից մյուսն է  փոխքաղաքապետ։ Էդ ամեն ինչը գոնե իրանց մեջ պահեին, գոնե ինֆորմացիան չհասներ մեզ»,-հավելեց նա։

Սամվել Բալասանյանը պնդեց, որ իր տեղեկություններն այս գաղտնի նշանակումների մասին ոչ թե ասեկոսեների հիման վրա էին, այլ լրատվությամբ էր պտտվում։ «Եվս մեկ անգամ ես հաստատեցի, ես լեգիտիմ: Կարո՞ղ եմ շարունակել, թե ես անվստահությամբ պիտի գամ, նստեմ: Վաղը օրակարգում ունենք 55 միլիոնի բնակարանի հարց, այդպիսի նախաձեռնություն, վաղը գամ, ասեն՝ դեմ ենք։ Հնարավոր չէ նման աշխատանք, դուք հասկանո՞ւմ եք, եթե մարդը մեծամաասնություն չունի կամ ժողովրդական շարժման լիդեր պետք է լինի, ինչպես Փաշինյանն է, կամ էլ պետք է ունենա մեծամասնություն։ Էսպիսին է այսօր քաղաքական իրավիճակը»։

Լրագրողների դիտարկմանը, թե Տարոն Մարգարյանի դեմ ցույցեր էին սկսվել, բայց ձեր հրաժարականը ոչ մեկը չէր պահանջել, ինչո՞ւ դուք նախաձեռնեցիք ձեր անվստահությունը, Սամվել Բալասանյանն ասաց․ «Ես փրկեցի իմ թիմին այն կանխավարկածից, ասում էին, որ նրանց մեջ կան դավաճաններ»։

Նա ասաց՝ պարծանք է, որ իր այս թիմն այսպես վարվեց, նույնիսկ քաղաքապետի թեկնածու Տիգրան Հովհաննիսյանն ինքն իր դեմ քվեարկեց՝ հանուն Սամվել Բալասանյանի։

Նա մեկ անգամ կրկնեց, որ սրանով կփրկի իր ծրագրերը, համաշխարհային բանկը չորս ծրագրեր պիտի հաստատի, բայց դադարեցրել են,  որովհետև մտավախություն ունեն, թե այս մարդը միգուցե՞ վաղը ձայն չունի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031