Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Մաքսիմ Ագատիպովը:
«Ծանրորդների մեծամասնությունը ադեկվատ է ընդունում ստեղծված իրավիճակը (Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հեռացումը), սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք դժգոհ են դոպինգի դեմ պայքարում ֆեդերացիայի քաղաքականությունից: Ոմանք անգամ պլանավորում են հանդես գալ այլ երկրների ազգային հավաքականներում: Այսպիսի իրավիճակները ցույց են տալիս, թե ով՝ ով է», – RT գործակալությանն ասել է Ագատիպովը::
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ