Կիրիշիում ընթացող շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի երրորդ տուրը հաջող դասավորվեց Հայաստանի երեք ներկայացուցիչների համար, որոնց անվան դիմաց հաղթանակ գրանցվեց:
Շանթ Սարգսյանը 2,5 միավորով դարձավ միանձնյա առաջատար, Արամ Հակոբյանը (նկարում) եւ Մամիկոն Ղարիբյանը 2-ական միավորով 12 մասնակիցների պայքարում զբաղեցնում են, համապատասխանաբար, 2-րդ եւ 4-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ