Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ-ում կզգուշանան». Արփինե Հովհաննիսյանը՝ կոռուպցիոն սկանդալի մասին. «Ա1+»

Մայիս 17,2018 21:30

ԵԽԽՎ պատգամավորներ Սամեդ Սեիդովը, Պեդրո Ագրամունտը, Ժորդի Շուկլայն ու Սեզար Պրեդայն ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի բուրգի վերեւի հատվածն են: «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ հայտարարությանը, որում խոսվում է այս պատգամավորների այս կամ այն առնչություններն ադրբեջանական լոբբիստական աշխատանքներին:

«Այս 4 պատգամավորներն ամենաերեւացողն ու ամենաազդեցիկն են. մի դեպքում խոսում ենք վեհաժողովի նախագահի, մյուս դեպքում՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողի՝ վերջերս ԵԺԿ խմբի համանախագահ դարձած Պրեդայի, որը հրաժարական տվեց այս սկանդալներից հետո, 3-րդ դեպքում՝ քաղաքական խմբի ղեկավարի մասին, 4րդ դեպքում էլ՝ ադրբեջանական պատվիրակության ղեկավարի մասին: Այսինքն, ըստ էության, բուրգի ամենաերեւացող, ամենաազդեցիկ հատվածն է, սակայն ադրբեջանական ցանցը, բնականաբար, չի սահմանափակվում եւ չի էլ սահմանափակվել այս չորսով: Այս պատգամավորների ազդեցության լծակները բավական շատ են եղել, սակայն ԵԽԽՎ-ում այս բացահայտումներից հետո արդեն կզգուշանան, ու շատ այլ պատգամավորների սանկցիաների հարց, կարծում եմ՝ կքննարկվի կամ՝ նվազագույնը, եթե նրանց անունները քննարկվում են, դա արդեն զգուշացում է: Ի դեպ, արդեն կան այդպիսիք, որոնց անունները շոշափվում են»:

Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքի վրա ազդեցության տեսանկյունից անչափ կարեւոր էին այս բացահայտումները, քանի որ շատ պատվիրակներ իրենց ավելի զուսպ կդրսեւորեն. «Իսկ նրանցից շատերն ուղղակի, կարծում եմ, ադրբեջանական պատվիրակության հետ փոխառնչություններից կզգուշանան, իրենց նեյտրալ կպահեն: Ինչ վերաբերում է վեհաժողովին, ապա այն ընդհանուր առմամբ շատ ավելի ուշադիր կլինի Ադրբեջանի կողմից առաջ քաշվող գաղափարների, թեզերի, նրա կողմից լոբբինգ արվող բանաձեւերի նկատմամբ»:

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031