Արմավիրի մարզում այսօր զանգվածային թունավորան դեպք է գրանցվել: Հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի հողատարածքներում` «Հայաստանի հողեր» ընկերության աշխատող բանվորները սննդային թունավորման դեպքերով տեղափոխվել են հիվանդանոց: Թունավորումը եղել է հավի մսով բրդուջներից:
Aravot.am-ի հետ զրույցում Արմավիր ԲԿ-ի ընդունարանի բուժքույր Արմենուհի Ավագյանը հաստատեց տեղեկությունը:
Նա տեղեկացրեց, որ բժշկական կենտրոնում առաջին բուժօգնություն է ստացել 60 մարդ: Նրանց մի մասն, այնուհետ, տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն: Մյուսները բուժումը կշարունակեն Արմավիրի ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքում:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հիվանդանոց դիմածներից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Հիվանդանոց են դիմել տարբեր տարիքի եւ տարբեր սեռի մարդիկ` թուլություն, սրտխառնոց գանգատներով:
Արմենուհի Ավագյանը նաեւ ասաց, որ այդ տարածքներում 150 մարդ է աշխատում: սակայն, իրենց 60-նն են դիմել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ