Գյումրիում, ըստ նախնական ենթադրության, ինքն իրեն դանակահարելու միջոցով կյանքին վերջ է դրել 1949 թվականին ծնված Արզունիկ Գ-ն։ Նրան 18․40-ին շտապբուժօգնության մեքենայով մեռած վիճակում տեղափոխել են Գյումրի բժշկական կնետրոն, որտեղ այլևս օգնություն ցուցաբերել չեն կարողացել։ Նրա մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած-վերքեր, ձախ դաստակի կտրած վերք, պարանոցի աջ կեսի ծակած-կտրած վերք: ԲԿ-ում հաստատվել է տուժածի կենսաբանական մահը: Այս մասին մենք տեղեկացանք Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ