Այսօր՝ մայիսի 17-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկեց Գյումրի քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Քաջիկ Տիգրանյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանում, որ 2018թ. մարտի 7-ին, ժամը 13.50-ի սահմաններում ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ մոտեցել է Իջեւան քաղաքի Աբովյան փողոցում բանջարեղենի առքուվաճառքով զբաղվող Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Մխիթար Մելիքջանյանի վաճառասեղանին, բացահայտ հափշտակել է վերջինիս դրամապանակը (որի մեջ եղել է 80 հազար դրամ) եւ դիմել փախուստի: Մ. Մելիքջանյանը հետապնդել եւ բռնել է նրան:
Ք. Տիգրանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին մասով («Կողոպուտի փորձը»): Նա գտնվում է կալանքի տակ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ