Այսօր Գյումրու Մյասնիկյան փողոցում՝ նախկին սրբիչի գործարանի մոտ, սպանել են երկու հորեղբոր տղաների՝ Վարդան Կ-ին և Թելման Կ․-ին ։ Նրանց հրազենային վնասվածքներով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։
Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նա ասաց, որ անմիջապես հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին և 235 հոդվածի հատկանիշներով։ Այս պահին դեպքի վայրում կատարվում է դեպքի վայի զննություն, քննչական ու դատավարական անհրաժեշտ գործողություններ։ Կասկածյալներ դեռ չկան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ