Քիչ առաջ Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխել երկու մահացած անձանց, որոնցից մեկը, նախնական տվյալներով, հրազենային վնասվածքներ էր ստացել գլխի հատվածում, մյուսը՝ կրծքավանդակի։ Նրանք երկուսն էլ նույն ազգանունն ունեն․ մեկը՝ Վարդան Կ-ն է, մյուսը՝ Թելման Կ․-ն, ամենայն հավանականության հորեղբոր որդիներ են։ Այս մասին մենք տեղեկացանք Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից։
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն էլ մեզ տեղեկացրեց, ոստիկանությունն այս մասին հիվանդանոցից ահազանգ է ստացել ժամը 17․45-ի սահմաններում, դեպքի հանգամանքները դեռ ճշտվում են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
վերագիր եմ ասել , է՜…