Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թումանյան 30/1 հասցեում կառուցվող բարձր ռիսկայնության 4-րդ կարգի օբյեկտը ո՞ւմ կոռուպցիոն ցանկությունն է…

Մայիս 17,2018 16:32

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Հարգելի պարոն Մարգարյան,

Կենտրոն վարչական շրջանի Թումանյան 30/1 հասցեում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման օրինականությունը լուրջ կասկածի տակ է դրվում այդ տարածքի բնակիչների կողմից, որովհետև համաձայն ՀՀ Քաղաքաշինության մասին օրենքի հոդ.13-ի հասարա­­­­կայ­­նության ներկայացուցիչներն իրավունք ունեն մինչև նախագծերի հաստատումը մասնակցել դրանց քննարկումներին, ներկայացնել իրավական և նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողություններ, առաջարկություններ, այլընտրան­քային նախագծեր և ծրագրեր, ինչպես նաև նախագծերը սեփական միջոցներով ենթարկել անկախ փորձա­քննության, որը չի արվել:

Բնակիչների պահանջով խնդրում եմ տրամադրել հետևյալ փաստաթղթերը.

1.Տարածքի ինժեներաերկրաբանական հետազոտության պատճենը:

Քանի որ ըստ 14.11.2017թ տրված N 01/18-Ղ-2023-1121 շին.թույլտվությամբ նախատես­վում է կառուցել բարձր ռիսկայնության 4-րդ կարգի օբյեկտ, ապա պարտադիր պետք է լինի ինժեներաերկրաբանական փորձաքննության եզրակացությունը (հիմք ՀՀ Կառավարության 04.09.2003թ N 1530-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետ, ՀՀ Կառավարության 19.09.2001թ N 882 որոշման հավելված 2-ի 4-րդ կետ, ՀՀ Կառավարության 19.03.2015թ N 596-Ն որոշման 75-րդ կետ )

2.Հաստատված նախագծի (ներառյալ շինաշխատանքների կազմակերպման նախագծի) օրինակը:

3.Քաղաքապետին կից քաղաքաշինության հանձնաժողովի քննարկման արձանագրու­թյան պատճենը:

4.Շինթույլտվության տալու ժամանակ հանրային քննարկումը հավաստող փաստաթղթի պատճենը ( հիմք ՀՀ Կառավարության 19.03.2015թ N 596-Ն որոշման 102,103,104-րդ կետեր, ՀՀ Կառավարության 28.10.1998թ N 660 որոշման 3-րդ կետ )

5.Կառուցվող շենքի ստորգետնյա ավտո­կայանա­տեղիների և վերգետնյա հարկերի ներկա  պահին      քաղաքապետարանում ուսումնասիրվող կամ քննարկվող նախագիծը (սխեման).

6.Ծառերի ու թփերի հատման, ինչպես նաև բուսաշերտի տեղահանման իրակա­նացման վերաբերյալ լիազորված մարմնի կողմից թույլտվությունը ( հիմք Երևան քաղաքի ավագանու 19.03.2013թ. N 623-Ն որոշման հավելված, Երևան քաղաքի ավագանու 18.11.2009թ. N 36-Ն որոշման հավելված` «Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոններ » )

7.Ըստ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեու­թյան հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Ա.Վարդանյանի, ºրևանի քաղաքապետի 28.11.2007Ã. N 5074-² որոշմամբ հաստատված §Երևան քաղաքի կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի¦ կառուցապատման էսքիզը չի կարող դիտարկվել պարտադիր պայման թաղամասի վերակառուցման համար, այլ կարող է հանդիսանալ որպես տարբերակային (խորհրդատվական) լուծում:

Ինչ նորմատիվ ակտի հիման վրա է այսպիսի պնդում կատարում պրն. Վարդանյանն այն դեպքում, երբ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.1 հոդվածում գրված է. «Գոտիավորմամբ սահմանված պահանջներին հակասող քաղաքաշինական գործունեությունն արգելվում է»: Գուցե դա նրա կոռուպցիոն ցանկությո՞ւնն է…

Շնորհակալություն համագործակցության համար:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031