Քիչ առաջ «Սասնա ծռերի» համակիրները դադարեցրին բողոքի գործողությունն ու բացեցին Արշակունյաց պողոտան, որտեղ երեկվանից վրաններ էին խփել՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես էր եկել քաղաքացիներին ուղղված կոչով՝ ժամը 15-ից բողոքի գործողությունները դադարեցնելու մասին:
«Սասնա ծռերի» աջակիցները, սակայն, չեն հեռանում, նրանք հավաքվել են Արշակունյաց պողոտայի վրա տեղակայված` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում, եւ շրջափակված են պահում շենքը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ