Արմեն Գրիգորյանը նշանակվում է Անվտանգության խորհրդի քարտուղար:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը քաղաքագետ է, հրապարակախոս։ Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Աշխատում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունում։