Լրահոս
Օրվա լրահոսը

Անարխիա, ավտորիտարիզմ, պոպուլիզմ. Աշոտյանը 3 վտանգ է տեսնում Փաշինյանի կառավարության առաջ

Մայիս 17,2018 16:10

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ստեղծված իրավիճակում Հայաստանում 3 խնդիր է տեսնում. «Ես կառանձնացնեմ 3 ռիսկային սցենարներ, որոնցից յուրաքանչյուրից պետք է խուսափել: Վստահ եմ, որ ՀՀԿ-ի ներուժը, այդ թվում՝ ԱԺ-ում, հերիքելու է, որպեսզի մենք կարողանանք կյանքի կոչել այն հնարավորությունները, որ մենք ունենք: Առաջին վտանգը, որը ես տեսնում եմ երկրում, կարծես թե կիսում են գործող իշխանությունները, դա անարխիան է, քաոսն է, այդ վտանգը գոյություն ունի: Երկրորդ վտանգը չափից ավելի մեծ ավտորիտար ճանապարհով գնալու, գերկարգավորումների դաշտով քաղաքական այլախոհությունը սահմանափակելու կամ ճնշելու վտանգն է, այսինքն, ավտորիտար ճանապարհը նույնպես ռիսկային եմ դիտարկում այսօր: Երրորդ վտանգը պոպուլիզմի այն վտանգավոր աստիճանն է, որը կարող է պարզապես էրոզիայի ենթարկել պետական մարմինների գործողությունները եւ պետական քաղաքականությունը»:

Հարցին՝ որտե՞ղ եք տեսնում ավտորիտար ճանապարհով գնալու վտանգը՝ Աշոտյանը պատասխանեց՝ հանրային, քաղաքական քննարկումների դիսկուրսում, կա այլ կարծիքների նկատմամբ անհանդուրժողականություն, որոնք չեն համընկնում գործող ղեկավարի կարծիքի հետ:

Թե պոպուլիզմ որտե՞ղ է տեսել՝ Աշոտյանը պատասխանեց. «Ես վտանգն եմ տեսել»:

Հարցին՝ անարխիա՞ն որտեղ եք տեսել՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Անարխիայի եւ քաոսի հետ կապված այսօրվա եւ երեկվա ակցիաներն են»:

Նա ասաց, որ այս 3 վտանգը իր քաղաքական կանխատեսումն է, կցանկանար սխալված լինել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031