Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյանը՝ «Սասնա ծռերի» մասին. «Ապստամբության իրավունքն իրացնողները, երբ մտնում են այդ գործընթացի մեջ՝ հաշվարկում են բոլոր հնարավոր ելքերը»

Մայիս 17,2018 16:08

«Սասնա ծռերի» դատավարության վերաբերյալ որեւէ քննարկում ընթանո՞ւմ է, ի՞նչ ճանապարհներ են քննարկվում խնդիրը օրինական ճանապարհով լուծելու համար: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին արդարադատության նոր նախարար Արտակ Զեյնալյանից: Նա վստահեցրեց՝ «Ես խնդիր եմ առաջադրել, որպեսզի գտնեն խնդրի լուծման օրինական ճանապարհներ եւ մեթոդներ»:

Ի՞նչ միջոցներ են քննարկվում՝ ներում, համաներում, այս հարցին ի պատասխան էլ՝ Զեյնալյանն ասաց. «Բոլոր հնարավոր ճանապարհները, որպեսզի դա լինի օրինական՝ հաշվի առնելով դատական իշխանության անկախության բացարձակ սկզբունքը»:

Հարցին՝ «Սասնա ծռերի» փաստաբանները հայտարարում են, որ դատական իշխանությունը, դատախազությունն անկախ չեն գործում, ինչ կարծիք ունի այս մասին նախարարը, վերջինս պատասխանեց. «Փաստաբանների տեսակետին ծանոթ չեմ, եթե կա նման տեսակետ, պետք է ներկայացվի դատարանին, որն էլ դատաքննության փուլում անդրադառնա դրանց»:

Այս օրերին «Սասնա ծռերի» աջակիցները բողոքի ցույցեր են անում եւ պահանջում են ազատ արձակել այս գործով անձանց:

Aravot.am-ը Զեյնալյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով նախարարի՝ որպես իրավաբան, փորձն ու հայտնի գործերով փաստաբանությունը, ի՞նչ կարծիք ունի «Սասնա ծռերի» աջակիցների պահանջի մասին, երբ նրանք նշում են՝ ինքնիրավչություն են կատարում, Ծռերի անդամները ապստամբության իրավունքն են իրացրել: «Խնդիրը պետք է լուծի դատարանը: Իսկ ընդհանրապես, ապստամբության իրավունքն իրացնողները, երբ մտնում են այդ գործընթացի մեջ, իրենք հաշվարկում են բոլոր հնարավոր ելքերը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031