Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «ԵՊՀ-ն լինելու է վերջին տեղը, որտեղից դուրս կգամ»

Մայիս 17,2018 16:05

Պատասխանելով Aravot.am-ի հարցին` ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որ «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության ակունքներում է եղել, ասաց, որ շարունակելու են պայքարը դպրոցներում օտարամոլության բացառման առումով. «Սկզբունքը դպրոցներում` օտար լեզուների հետ կապված, լինելու է ոչ թե օտարալեզու դպրոցներ բացելը, այլ լեզուների՝ պատշաճ կերպով դասավանդելը: Օտարալեզու դպրոցները այստեղ հարց չեն լուծում»:

Քանի որ Արայիկ Հարությունյանը 11 տարի դասավանդել է Երեւանի պետական համալսարանում, նրանից հետաքրքրվեցինք` չի՞ ափսոսում, որ այլեւս չի դասավանդելու: «Ո՞վ է ասում՝ չեմ դասավանդելու, ԵՊՀ-ն լինելու է վերջին տեղը, որտեղից դուրս կգամ»,-ասաց նախարարը:

Գիտության ոլորտի վերաբերյալ խոսելիս, նախարարը նշեց, որ այն օրենքներն ու կարգավորումները, որ կան, բավականին լավն են, ուղղակի պետք է մտածել հատկացվող միջոցների արդյունավետ ծախսման եւ արդյունքների գնահատման մասին: «ԿԳ նախարարությունն ունի համապատասխան կառույցներ, որոնք գնահատման առումով լավ չեն աշխատել»,-ասաց ԿԳ նախարարը:

Ինչ վերաբերում է կրթության ոլորտի ֆինանսավորմանը, այս մասին էլ հայտնեց. «Մենք բոլոր հնարավորությունները ստեղծելու ենք, որ որեւէ գիտնական չմտածի Հայաստանից արտագաղթելու մասին: Ներկայում կրթական ոլորտում կան բավարար գումարներ, որոնք պետք է ճիշտ բաշխվեն: Նաեւ մեր ռազմավարական նպատակներից է ավելացնել գումարները: Օրենքով սահմանված էր, որ կրթությանը ՀՆԱ-ի 4%-ը պետք է հատկացվի, մինչդեռ Կարեն Կարապետյանի, Սերժ Սարգսյանի կառավարությունը այդ թիվը նվազեցրեց` խախտելով օրենքը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031