Երեւանի քաղաքապետարանի շենքից դուրս եկած մի կին մոտեցավ մուտքի մոտ հավաքված բողոքավորներին եւ ճշտելով, որ իր դիմաց Տարոն Մարգարյանին մերժողներն են, առաջարկեց մտնել քաղաքապետարան՝ ջուր խմելու: Տարոն Մարգարյանի կողմնակից կանայք ընդվզեցին. «Դու շանտաժ ես անում»: Ոչ ոք քաղաքապետարան չմտավ:
Կինը մտավ քաղաքապետարան, տեղում ներկա մեկ այլ կին, ըստ հետո տարածված լուրերի, «Շենգավիթ» վարչական շրջանից «Լիլիթ» համատիրության նախագահ Լարիսա Սարգսյանը ու եւս մեկ կին ու նրանց կողքին կանգնած երիտասարդները սկսեցին վիրավորել լրագրողներին ու կոպտել քաղաքացիներին. «Դուք սադրիչ եք, շանտաժիստ եք, ձայնագրել եմ ձեզ, իմ վրա ձեռք եք բարձրացրել, պրովոկացիոն հարցեր եք տալիս, ճշտի կողմը եղեք, հաճելի չի, երբ լրագրողը կողմնակալ է: Տխուր է, որ ամեն ինչ շանտաժի եւ վիրավորանքի է գնում, եթե լրագրողը շանտաժ չանի, աշխատավարձ չի ստանա»:
Տարոն Մարգարյանին մերժողները հեռացան՝ անսալով ցույցը դադարեցնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին:
Նելլի Գրիգորյան