Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտ Հակոբյան. «Նախկինում ՀՔԾ-ում աշխատելը եթե չօգնի, չի վնասի»

Մայիս 17,2018 15:37

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ոլորտը ծավալուն է, դեռ չի հասցրել խնդիրներին ծանոթանալ:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մամուլում լուրեր են եղել, որ իր համակուրսեցի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը Հակոբյանի նշանակման համար միջնորդել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Այս առնչությամբ Հակոբյանն ասաց. «Էներգետիկայի նախարարի հետ, այո, համակուրսեցի եմ: Բայց ես նախորդ տարվա հոկտեմբեր ամսից ԲՀԿ անդամ եմ, եւ թիմային որոշմամբ եմ նշանակվել նախարար: Եթե հիշում եք, մամուլում նշվեց, որ նշանակումների մեջ նախորդներից էներգետիկայի ներկայիս նախարարը ամենաանկաշառ ու անաչառ նախարարն է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հյուսիս-հարավ արագընթաց մայրուղու շինարարության մասին էլ նախարարն ասաց. «Հյուսիս-հարավին ես էսօր-վաղն եմ ծանոթանալու: Ընդամենը 3 օր եմ նախարար»:

Հարցին, որ ՀՔԾ նախկին պաշտոնյա լինելը չի՞ խոչընդոտի նախարար աշխատելուն, Հակոբյանը պատասխանեց, որ իր նախորդ աշխատանքը եթե չօգնի, չի վնասի:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031