Ժամը 15. 00-ին Տարոն Մարգարյանի դեմ ցույց անող եւ նրա հրաժարականը պահանջող քաղաքացիները դադարեցրեցին ցույցը: Որոշումը կայացվեց`անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան կոչին: Այդ մասին հայտարարվեց քաղաքապետարանի մոտ. «Մեր վարչապետը խոստացավ լուծել հարցերը`մեր բոլորիս օգնությամբ»:
«Շնորհակալություն պարոն վարչապետին զգոնության եւ կոչի համար, որպեսզի բախումները կանխվեն: Տարոն՝ դուխով»,- սա էլ Տարոն Մարգարյանի կողմնակիցների` Նիկոլ Փաշինյանի կոչի ընկալումն է:
Իսկ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ լավ առիթ է մեղադրանքներ առաջադրել չարաշահումներ թույլ տված պաշտոնյաների նկատմամբ`երկրում արդարություն հաստատելու համար:
«Այն մարդիկ, ովքեր ցանկանում են Տարոն Մարգարյանը մնա, նրանք նույնպես հանցագործներ են»,- կարծում է Զարուհի Փոստանջյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ