Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում իր հայտարարությունից հետո քննադատություններին, երբ նախարարն ասել էր՝ «մշակույթը ես եմ», Մակունցը պատասխանեց՝ «Քննադատություններին նորմալ եմ վերաբերվում: Իրականում ամբողջությամբ չէին ներկայացնում: Մենք ունենք լավ երգեր, որտեղ ասում են՝ Հայաստանը ես եմ, տիեզերքը ես եմ: Ես ուրիշ գաղափար եմ դրել այդտեղ: Մեկնաբանելու ոչինչ չունեմ»:
Ըստ մամուլի հրապարակումների, Մակունցը Փաշինյանին անգլերեն է դասավանդել: Այս առնչությամբ էլ նախարարը վստահեցրեց՝ «Փաշինյանի անգլերենի դասավանդման հետ կապ չունեմ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ