Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին եւ անդրադառնալով վերջին օրերին բողոքի ցույցերին եւ այն կարծիքներին, որ դրանք ուղղված են Փաշինյանի դեմ եւ սաբոտաժ են, ասաց.
«Ես ոչ մի սաբոտաժի տարր չեմ տեսնում, եւ սաբոտաժ չի կարող լինել»:
Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ վարչապետը վստահեցրեց՝
Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ գործընթացը սկսված է: Արդյոք հիմքում ռեյտինգային ընտրակարգի վերացումն է, այս հարցին էլ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ միայն, կքննարկենք եւ քաղաքական քննարկումների արդյունքում որոշում կկայացնենք:»
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպիսի՞ տնտեսություն է ժառանգել, Փաշինյանը պատասխանեց.«Մենաշնորհային տնտեսություն, որտեղ տնտեսական գործունեության հնարավորությունները սահմանափակված են եղել: Եվ մենք արագ այդ հնարավորությունները կընդլայնենք: Քանի դեռ մենաշնորհները հաղթահարված չեն, տնտեսության դրական տեղաշարժի մասին հնարավոր չէ խոսել»:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի մասին էլ՝ արդյոք այս պահանջի հետ համամիտ է վարչապետը, Փաշինյանը պատասխանեց. «Ես իմ գնահատականը տվել եմ՝ որեւէ կասկած չկա, որ Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակաշառքների միջոցով»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ