Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Պետպատվերի բաշխումն այլ մոտեցմամբ է լինելու՝ անկախ նրանից, թե նախկինում ինչպես է բաշխվել»

Մայիս 17,2018 15:09

Այսուհետ յուրաքանչյուր խնդրահարույց դեպք մանրամասն ուսումնասիրվելու է, խախտումներ արձանագրելու դեպքում կիրառվելու է պայմանագրով նախատեսված պատասխանատվություն: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով դեղատոմսերով տրամադրվող դեղորայքի մասին նախկին կառավարության որոշմանը, նախարարն ասաց, որ մասնագիտական խմբի հետ քննարկում է ընթանում. «Եթե ամեն ինչ իմ մտածածով գնա, հավանաբար հուլիսի 1-ից եւ աշնանից ուժի մեջ մտնող ցանկերի մասով երկարացում կլինի մեկ տարով»:

Նախարարը նաեւ անդրադարձավ էլեկտրոնային առողջապահության համակարգին, վստահեցրեց՝ այս խնդիրն էլ քննարկում են:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի հարցին՝ վերանայելո՞ւ է, արդյոք, հիվանդանոցներում պետպատվերի բաշխման գործընթացը, արդյոք կա՞ն հիվանդանոցներ, որոնք «արտոնյալ են» եւ պետպատվերից օգտվում են ոչ արդարացի, նախարարը պատասխանեց. «Հիվանդանոցների անուններն ինձանից լավ գիտեք: Այս խնդրին ես ծանոթ եմ մինչեւ նախարար դառնալը: Մենք 2 խնդիր ունենք այստեղ՝ բյուջեն արդեն բաշխված է, կարող են լինել շատ փոքր գումարներ չբաշխված կամ տնտեսված: Այդ չբաշխված գումարներից միանգամայն այլ մոտեցում է լինելու՝ անկախ թե նախկինում ինչպես է բաշխվել»:

Թորոսյանը մանրամասնեց, թե ինչ նկատի ունի միանգամայն այլ մոտեցում ասելով. «Դա հիվանդանոցի կամ բուժհաստատության կատարած իրական աշխատանքը, շրջանառությունը՝ առանց պետպատվերը հաշվի առնելու: Այսինքն՝ երբ պացիենտը ընտրում է իքս հիվանդանոցը ու վճարում է դրա համար, իսկ մյուս հիվանդանոցը, որին ոչ ոք չի ընտրում, ստանում է շատ պետպատվեր»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031