Մայիսի 14-16-ը Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է խուլերի շախմատի Հայաստանի Հանրապետության 13-րդ առաջնությունը, որին մասնակցել են ՀՀ մարզերը և Երևան քաղաքը ներկայացնող 27 խուլ շախմատիստներ:
Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվել են ինչպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, այնպես էլ «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության սահմանած դրամական պարգևներով և հուշանվերներով:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն