Հենց նոր, Երեւանի քաղաքապետարանի մոտից ոստիկանները քաղաքացու բերման ենթարկեցին: Վերջինս բղավում էր. «Ինձ տանում են սպանելու Փաշինյանին ասեք»: Որոշ մարդիկ պնդում էին. «Սա սադրանք է»:
Դեռ անհասկանալի է, թե ով էր այդ քաղաքացին եւ ինչու բերման ենթարկվեց:
Քաղաքապետարանի մոտ ցույցը շարունակվում է: Նոր կարգախոս է ձեւավորվել. «Տարոն վարչապետ»:
Հիշենենք, այսօր ևս շարունակվում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին դեմ եւ կողմ ցույցը:
Ցույցի մասնակիցների մի մասը պարում են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ