Երեւանում այսօր շարունակվում է «Մերժիր Տարոնին» ցույցը: Հիշեցնենք, երեկվանից Երեւանում ցույցեր են ընթանում`ընդդեմ եւ ի պաշտպանություն Երեւանի քաղաքապետի: Ցուցարարները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Մի մասն էլ պնդում է`իրենց քաղաքապետը Տարոն Մարգարյանն է. «Դուխով»: Քաղաքապետարանի շենքի մոտ «Տարոն հեռացիր» եւ «Տարոն քաղաքապետ» վակարկումները միախառնվել են:
Ցույցի մասնակիցները Երեւանի քաղաքապետարանին հարող փողոցներով երթ են անում`երեւանցիներին հորդորելով միանալ իրենց եւ բղավելով`«Մերժիր Տարոնին», «Տարոն հեռացիր», «Տարոնին դեմ ես`սիգնալ տուր»: Ցույցը մարդաշատ չէ:
Դատախազության շենքի մոտ ցուցարարները հանդիպեցին ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանին: Վերջինս կառավարության նիստից դեպի նախարարություն էր գնում: Նա պաշտոնական պատասխանեց ցուցարարների բարեւին եւ շարունակեց քայլել դեպի ԿԳ նախարարության շենք:
Դատախազության շենքի մոտ, ցուցարարների մի մասը բղավում է`«դատախազ հեռացիր», մյուս մասն էլ եկել են երեկ`ընդդեմ քաղաքապետարանի աշխատակազմի եւ քաղաքապետի ներկայացրած դիմում-բողոքի հետքերով:
Ցույցի մասնակիցները տեղեկացրին, որ այսօր Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ Հրազդանի կիրճում ապօրինի ծառահատումների եւ շինարարության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազությանը:
Նելլի Գրիգորյան