Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն առաջարկում է արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը ժամանակավոր դադարեցնել

Մայիս 17,2018 13:23

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ոստիկանապետին ու արդարադատության նախարարին հանձնարարեց ուսումնասիրել ու առաջարկներ ներկայացնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

«Կարծում եմ, որ հսկայական տույժ- տուգանքներ կան կուտակված, և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք` հնարավորություն չունենալու պատճառով»,-ասաց նա։

Վարչապետը գտնում է, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել, կասեցնել կամ առնվազն պետք է պրակտիկան դադարեցնել, երբ հոծ գծեր հատելու համար մարդկանց տուգանում են:

«Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031