«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Արմեն Շամիրյանը 2018 թ. մայիսի 15-ին կրկին ահազանգել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ: Հեռախոսազանգի միջոցով նա հայտնել է, որ նույն օրը՝ մայիսի 15-ին, ՀՀ վարչապետին ու արդարադատության նախարարին ուղղված նամակներ է փոխանցել ՔԿՀ վարչակազմին՝ դրանք հասցեատերերին ուղարկելու համար:
Սակայն ՔԿՀ աշխատակիցները հրաժարվել են նամակները վերցնել: Արմեն Շամիրյանի հայտնած տեղեկությունների հիման վրա ծառայողական քննություն նշանակելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018թ. մայիսի 16-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ