Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե ընտրել եք բողոքելու հրապարակային ձևը, ես ձեզ հրավիրում եմ այստեղ, եկեք միասին խոսենք. Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար

Մայիս 17,2018 13:11

Սիրելի դավթաշենցիներ և երևանցիներ

Արդեն 6 տարի է՝ ես ղեկավարում եմ Դավթաշեն վարչական շրջանը։ Թե՛ մինչ այդ, թե՛ պաշտոնավարման ընթացքում միշտ կապի մեջ եմ եղել ձեզ հետ, շփվել եմ բոլորիդ հետ։

Իմ ու իմ թիմի արած աշխատանքը ձեր աչքի առաջ է եղել։ Չեմ ուզում գնահատել, ինքներդ կարող եք գնահատական տալ՝ որքանով է մեզ մոտ ստացվել, որքանով ենք կարողացել լուծել ձեր խնդիրները։

Բայց ես ինքս էլ ավելի մեծ թիմի անդամն եմ, որի ղեկավարն է Տարոն Մարգարյանը։ Ու նրա հետ հավասար կիսում եմ պատասխանատվությունը։

Երևանցին կոնկրետ վարչական շրջանի բնակիչ է։ Ու եթե դժգոհ է քաղաքապետարանից, ուրեմն առաջին հերթին դժգոհ է իր վարչական շրջանի ղեկավարից՝ իր բնակության վայրի աղբահանությունից, կանաչապատումից, շինարարությունից ու մնացած բաներից։

Խնդրում եմ Դավթաշենի բնակիչներին, որոնք դժգոհ են մեր կատարած աշխատանքից, ավելի ակտիվ եկեք ամեն հինգշաբթի կազմակերպվող մեր ընդունելություններին և ավելի ակտիվ ու համարձակ բարձրաձայնեք ձեզ հուզող խնդիրների մասին։

Եթե ընտրել եք բողոքելու հրապարակային ձևը, ես ձեզ հրավիրում եմ այստեղ, եկեք միասին խոսենք։

Համոզված եղեք, որ ձեզանից ոչ պակաս ենք անհանգստանում մեր քաղաքի մասին, և խնդիրները լավ ենք պատկերացնում։

Կրկին ուզում եմ ասել՝ ես ինձ Տարոն Մարգարյանի հետ հավասար պատասխանատու եմ համարում ու երբեք չեմ հրաժարվի այդ պատասխանատվությունից։

 

Ռուսլան ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031