Լրահոս
Օրվա լրահոսը

Նստացույցի պատճառով «Սասնա ծռերի» գործով նիստը հետաձգվեց

Մայիս 17,2018 12:52

Այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ «Սասնա ծռեր» խմբի անդամների մի մասի գործով հերթական դատական նիստն էր: Ամբաստանյալներին, սակայն, դատարան չէին ներկայացրել , քանի որ ոստիկանության ուղեկցող գումարտակը երեկվանից շրջափակման մեջ է մնացել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:

Հիշեցնենք, որ դատարանի դիմաց՝ Արշակունյաց պողոտայում, «Սասնա ծռերի» աջակիցները նստացույց են անում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:

Այսօր պաշտպանները դժգոհեցին, որ դատավորը պատրաստակամությունը չի ցուցաբերում ճշտելու համար, թե արդյոք հնարավոր չէ՞ ամբաստանյալների ներկայությունն ապահովել: Իսկ Արտուշ Գաբրիելյանը պնդեց, որ ուղեկցող գումարտակի բացակայության պայմաններում դա հնարավոր չէ:

Նիստի ավարտին էլ պաշտպանները նկատեցին, որ դատարանի բակ մտավ ոստիկանության ուղեկցող գումարտակի մեկ ավտոմեքենա եւ հայտարարեցին, որ փաստորեն հնարավոր էր ապահովել ամբաստանյալների ներկայությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031