Լրահոս
Օրվա լրահոսը

Դուստրը` գիտնական հոր մասին. «Նա նման էր սահմանը պահող զինվորի»

Մայիս 17,2018 12:42

Մայիսի 17-ին Հայաստանի գիտությունների ակադեմիայում բացվեց ճանաչված հայագետ-կովկասագետ Պավել Չոբանյանի ծննդյան 70-ամյակին նվիրված գիտաժողով, որը կրում է «Հայաստանը եւ արեւելաքրիստոնեական քաղաքակրթությունը» խորագիրը: Արդեն երրորդ անգամ անցկացվող այս միջոցառմանը մասնակցում են ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրներից, ՌԴ-ից եւ Հունաստանից հրավիրված գիտնականներ, ավելի քան 40 զեկուցողներ:

Զեկուցումները վերաբերվում են հայ-վրացական, հայ-աղվանական քաղաքական եւ պատմամշակութային առնչություններին, հայ-ռուսական քաղաքական եւ մշակութային առնչություններին` միջնադարում, արեւելյան աղբյուրագիտությանը, քրիստոնյա Երուսաղեմին, արդի Կովկասին:

Չոբանյանին պրոֆեսորները բնորոշեցին որպես լավ մարդ եւ բծախնդիր գիտնական, նաեւ բացառիկ հետազոտող: Մտերիմներից մեկը գիտնականի մասին խոսելիս, ասաց, որ նա մշտապես պահում էր ցանկացած խոստում, սրճամոլ ու ծխախոտամոլ էր, նաեւ գրքամոլ, հետաքրքրությունների լայն շրջանակ ունեցող անհատականություն:

Գիտնական հայրիկի մասին հուզիչ խոսք ասաց նրա դուստրը` Հայկանուշ Չոբանյանը: Նա Պավել Չոբանյանին համեմատեց սահմանը պահող զինվորի հետ, ասելով, որ հայրն էլ գրչով էր պայքարում ադրբեջանցիների կողմից հայոց պատմության նենգափոխման դեմ: Հայկանուշ Չոբանյանը հայտնեց, որ անպայման կհրատարակվեն հոր անտիպ գիտական աշխատություններից որոշները:

 Հայկանուշ Չոբանյանի ելույթի մանրամասները` տեսանյութերում:

Հավելենք, որ Պավել Չոբանյանը 2013-ից եղել է ՀՀ ԳԱԱ «Բանբեր հայագիտության» միջազգային գիտական հանդեսի գլխավոր խմբագիրը, վարել է բեղմնավոր գիտամանկավարժական աշխատանք պատրաստելով բազմաթիվ հայագետ, կովկասագետ մասնագետների, որոնք շարունակում են դասական արեւելագիտության ավանդները ակադեմիական եւ համալսարանական գիտական հաստատություններում:

Գիտաժողովն աշխատանքները կշարունակի նաեւ մայիսի 18-ին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031