Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Որոշակի վարկային պատմության համաներման հնարավորություն պետք է քննարկենք»

Մայիս 17,2018 12:08

«Գյուղացիների վրա հսկայական վարկային բեռ կա, որոնք տույժ-տուգանքներով ավելի են ծանրացել»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց, որ երեկ ԿԲ նախագահի հետ այս թեմայով քննարկում են ունեցել եւ պետք հնարավորինս արագ մեխանիզմներ մշակվեն, որպեսզի տույժ- տուգանքներից ազատեն գյուղացիներին:

«Որոշակի վարկային պատմության համաներման հնարավորություն պետք է քննարկենք, որպեսզի մարդիկ վարկեր ստանալու հնարավորություն ունենան և կարողանան իրենց այգիները և բոստանները պաշտպանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել»,- ասաց վարչապետը:

Նա դիմեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին եւ հույս հայտնեց, որ ակտիվ համագործակցություն լինի նրա եւ փոխվարչապետի հետ, որը համակարգում է այդ ոլորտը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031