Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն ամբողջությամբ ձեւավորված է։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե նախկին նախարարներն այսուհետ ինչո՞վ են զբաղվելու։
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայան
– Դուք կուսակցական չեք եւ, ըստ էության, կարող էիք շարունակել աշխատել Փաշինյանի կառավարությունում, սակայն առաջարկ չեղավ։
– Հիմա դա էական չէ։ Էականն այն է, որ հիմա արդեն ես էլ չեմ մտածում այդ մասին։ Հիմա ի՞նչի անդրադարձ կատարենք կամ վերադառնանք դրան։ Նպատակահարմար են գտել՝ այլ նախարար աշխատի, թող աշխատի այլ նախարար։ Ես էլ ասել եմ, որ հնարավորություններիս սահմաններում միշտ պատրաստ եմ օժանդակել մեր երկրի զարգացմանը։
– Հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց. Արծվիկ Մինասյանից այս պաշտոնը ժամանակին Ձեզ փոխանցվեց, հիմա էլ Ձեզնից կրկին իրեն է փոխանցվում։
– Այո՛, այդպես է։
– Իսկ հիմա, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կաշխատի Արծվիկ Մինասյանը։
– Ես հույս ունեմ, որ ինքը շատ լավ կաշխատի։ Մեծ հույս ունեմ, որ արդյունքները կպահպանվեն, մի բան էլ կավելացվեն, ամեն ինչ լավ կլինի։
– Պարոն Կարայան, իսկ ինչի՞ համար եք ափսոսում, ո՞ր ծրագրերն էին, որ Դուք չհասցրինք իրագործել։
– Ճիշտն ասած, ոչնչի համար չեմ ափսոսում։ Առավելագույնս փորձել եմ, որքան կարող եմ, անել։ Ինչն էլ, որ կիսատ է մնացել, պարոն Մինասյանին փոխանցել եմ, որ ինքն անի։
– Իսկ առաջնահերթ, որ խնդիրներն այժմ պետք է լուծվեն։
– Հիմնական խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը պետք է դարձնել արտահանելի։
Զրուցեց Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում