Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել»

Մայիս 17,2018 11:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից առաջ հանդիպեց կառավարության շենքի մոտ հավաքված բողոքի ցույցեր անողներին: Հավաքվածների խնդիրները տարբեր էին, սակայն հիմնականում սոցիալական բնույթի՝ երեխային մանկապարտեզ չեն ընդունում, նպաստ չեն կարողանում ստանալ, որովհետեւ հաշվառում չունեն եւ այլն, եղան նաեւ շնորհավորանքներ:

Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող գործադուլներին ու բողոքի ակցիաներին, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Բոլորս պաուզայի կարիք ունենք, որպեսզի հանգիստ պայմաններում հարցերը դասավորենք և հերթով զբաղվենք դրանց լուծմամբ: Իհարկե, այս տեսարանն անընդհատ եղել է, բոլոր կառավարության նիստերին: Մյուս ակցիաները էլի ժամանակ առ ժամանակ եղել են, բայց մենք գիտենք նաև, որ ճնշումների մեխանիզմների գործադրմամբ շատ տեղերում զսպվել են և փակվել են այդ ակցիաները: Հիմա, բնականաբար, այդ ճնշումների մեխանիզմները չկան, և մարդիկ ազատ արտահայտվելու իրենց հնարավորությունից օգտվում են: Մարդիկ պետք է հասկանան, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել, որովհետև եթե մենք բոլոր հարցերը միանգամից փորձենք լուծենք, բոլոր հարցերի լուծումը միանգամից կձախողենք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031