Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենք ՀՀԿ-ի իշխանության ներքո գործող փոքրամասնության կառավարություն, որի գործունեության տեւողությունը կախված է ինչպես սեփական ինքնադրսեւորումից, այնպես էլ վերջնահաշվում ՀՀԿ-ի կամքից. «Հրապարակ»

Մայիս 17,2018 11:45

Տասն օր առաջ՝ մայիսի 7-ին, մի հոդված էինք հրապարակել «Հրապարակի» կայքէջում՝ շեշտադրելով առնվազն երեք հանգամանք, որոնք հարկադրում են մտածել, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ շախմատային քայլեր է կատարում, որոնց սկիզբն ու ավարտը դեռ տեսանելի չեն, բայց նրա դերակատարությունը կասկածից դուրս է։ Որքան էլ մարդկային զանգվածները փողոցներում ու հրապարակներում «Նիկոլ՝ վարչապետ» աղաղակեին, այդ օրերին իմ տպավորությունն այն էր, որ քաղաքական զարգացումների վրա գերիշխող ֆիգուրը մնում է Սերժ Սարգսյանը։ Տասն օր անց էլ նույն կարծիքին եմ։

Այժմ արդեն փաստ է, որ «սիրո եւ համերաշխության հեղափոխություն» կոչված շարժման առաջնորդների, իրականացնողների, հետեւորդների, անգամ դիտորդների հաշվարկներն այն հիմնարար ու անկյունաքարային սպասման շուրջ, թե Սերժ Սարգսյանի հրաժարականով ՀՀԿ-ն կտրոհվի եւ ասպարեզից կվերանա, ինչպես ՀՀՇ-ն՝ 1998-ի իշխանափոխության օրերին, չիրականացան։ Սպասումները, հաշվարկներն ու ծրագրերը տապալվեցին։ ՀՀԿ-ն մնաց ասպարեզում՝ անսպասելի միասնական եւ կուռ, ինչը ստեղծեց բոլորովին նոր իրականություն՝ կատարելապես ներհակ վերլուծաբանների, քաղաքական ֆիգուրների, հեղափոխականների ուղեղներում իշխած կարծրատիպին ու սպասումներին։

Արդյունքում երկու շաբաթ առաջ ՀՀԿ-ի մահախոսականներ կարդացողներն այսօր հակահեղափոխությունից են խոսում, ինչն իրականությունը գիտակցելու նշան է։ Իսկ իրականությունն այն է, որ հեղափոխություն, իշխանափոխություն ու չգիտես էլ ինչ ամպագոռգոռ եզրույթների հետեւում ունենք ՀՀԿ-ի իշխանության ներքո գործող փոքրամասնության կառավարություն, որի գործունեության տեւողությունը կախված է ինչպես սեփական ինքնադրսեւորումից, այնպես էլ վերջնահաշվում ՀՀԿ-ի կամքից։

Հայաստանում կատարվածը, որը դեռ հասկանալի էլ չէ, թե ինչ է, ինչով կավարտվի եւ ինչ հետեւանք կունենա, միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կարելի կլինի ավարտված համարել եւ բացատրել կամ գնահատել:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031