Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի դեռ Հայաստանում ամբողջական իշխանափոխություն չի իրականացվել, ամեն րոպե կախված է պարտված թիմի ռեվանշի վտանգը. «Ժողովուրդ»

Մայիս 17,2018 11:27

Քաղաքական առումով այս իրավիճակը, մեղմ ասած, աննորմալ է։ Բայց տեղի ունեցող գործընթացների բովանդակությունը միանգամայն պարզ է. իշխանությունից հեռացել է ՀՀԿ-ի գործադիր թեւը, որին, այսպես, թե այնպես, նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացնելու էր։ Իսկ մյուս պաշտոնյաները, որոնց վրա վարչապետն ուղղակի լծակներ չունի, ոչ միայն չեն շտապում հանձնել իշխանությունը, այլեւ ընդհակառակը։ ՀՀԿ-ն ամեն րոպե սպասում է հարմար պահի հակահեղափոխություն իրականացնելու եւ կրկին իշխանությունը մոնոպոլիզացնելու համար։

Ասել է, թե Հայաստանում իշխանափոխությունը դեռ տրամաբանական ավարտին չի հասել։ Իսկ քանի դեռ Հայաստանում ամբողջական իշխանափոխություն չի իրականացվել, ամեն րոպե կախված է պարտված թիմի ռեվանշի վտանգը՝ ընդ որում՝ ռեվանշից հետո շատ ավելի մռայլ ապագայի հեռանկարով։

Այս ամենը քաջ գիտակցելով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է առավելագույնս զգոն լինեն, միաժամանակ օր առաջ ձեռնամուխ լինեն արտահերթ ընտրությունների անցկացմանը, այլապես հետո արդեն ուշ կլինի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031