Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկայում ականատեսն ու մասնակիցն ենք լինելու մի նախընտրական քարոզարշավի, որի մեկնարկը տրված է, իսկ վերջը հայտնի չէ. «Ժամանակ»

Մայիս 17,2018 11:08

Հայաստանում բոլորը պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ դա նշանակում է, որ քաղաքական ուժերը փորձելու են հնարավոր բոլոր մեթոդներով շահել հանրության համակրանքը: Քաղաքական ուժերը իրար հետ մրցակցության մեջ են մտնելու՝ համոզելու համար հանրությանը, որ իրենք ավելի մտահոգ են հանրության տարբեր շերտերի իրավունքների պաշտպանությամբ, և միայն իրենց հաղթանակի դեպքում է, որ մարդիկ կունենան ավելի շատ բարեկեցություն՝ ավելի քիչ կվճարեն և ավելի շատ կվարձատրվեն:

Առաջիկայում մենք ականատեսն ու մասնակիցն ենք լինելու մի  նախընտրական քարոզարշավի, որի մեկնարկը տրված է, իսկ վերջը հայտնի չէ, քանի դեռ որոշված չէ արտահերթ ընտրությունների անցկացման օրը:

Առաջին քայլն արել է ՀՀԿ խմբակցությունը, երբ խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Գևորգ Կոստանյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հարությունյանը խորհրդարան ներկայացրեցին Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Այս նախագծով արգելվում է շարժական արագաչափերի կիրառումը: Շարժական արագաչափերի կիրառման մասին Ճանապարհային ոստիկանությունը հայտարարեց այս տարվա փետրվարի 8-ին, և հիմնավորումն այն էր, որ արագության գերազանցման հետևանքով վթարների թիվն ավելանում է, և ավելանում է դրանց հետևանքով զոհերի թիվը: Փետրվարի 8-ին ՀՀԿ-ն իշխանություն էր, և ՀՀԿ-ական պատգամավորները այն ժամանակ չէին համարում, որ տվյալ սարքերի կիրառումը քաղաքացու անձնական տվյալների պաշտպանության խախտում է: Հիմա նրանք հենց դրանով են բացատրում նման սարքերի կիրառման անթույլատրելիությունը:

Իրականում ՀՀԿ-ական պատգամավորներն ուզում են շահել այն մարդկանց համակրանքը, որոնք ահաբեկված էին շարժական տեսանկարահանող սարքերի գործարկմամբ: Դժվար է ասել՝ այդ սարքերն իրականում կիրառվեցի՞ն, թե՞ ոչ, և դրանց միջոցով արձանագրված խախտումների հիման վրա կազմվեցի՞ն վարչական իրավախախտման մասին արձանագրություններ, բայց փաստն այն է, որ ՀՀԿ խմբակցությանը այլևս չի հետաքրքրում աճող զոհերի վիճակագրությունը, նրանք արտահերթ ընտրություններում չեն կարողանալու քվեարկել, նրանց հետաքրքրում են ավտոմեքենաների ողջ տերերի քվեները, որոնք չեն ուզում տուգանվել:

Ավետիս Բաբաջանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031