Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Սարգսյան. Փաշինյանը մանդատավորված չէ ղարաբաղյան խնդրով կոնցեպտ ձեւակերպելու եւ, առհասարակ, արտաքին քաղաքականություն որոշելու. «Հրապարակ»

Մայիս 17,2018 11:05

Աշխարհաքաղաքական ի՞նչ կուրս է վերցրել Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված իշխանությունը, միջազգային հանրությունն ի՞նչ ակնկալիքներ ունի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած գործադիր իշխանությունից, երիտասարդ, հեղափոխական վարչապետի հայտարարություններից, Սոչի կատարած այցից։

Մանվել Սարգսյանը վաղ է համարում խոսել նման հարցերի մասին մի պարզ պատճառով․ «Մենք անընդհատ մոռանում ենք, որ գործ ունենք ժամանակավոր կառավարության հետ, որն ունի բացառապես մեկ գործառույթ՝ կազմակերպել արտահերթ ընտրություններ, մնացյալն ընթացիկ խնդիրներ են։ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ գործ ունի ղարաբաղյան խնդրի վերաբերյալ կոնցեպտ ձեւակերպի, չգիտեմ ինչ անի։ Երբ կլինեն ընտրություններ, հաղթող ուժ կլինեն, կանեն նման բան։ Ժողովուրդն իրեն մանդատ չի տվել, որ գնա ղարաբաղյան հարցով բան անի»։

Դիտարկմանը, որ ժողովուրդն է Փաշինյանին վարչապետի մանդատ տվել, Սարգսյանը համաձայնեց, բայցեւ պնդեց, որ Փաշինյանը մանդատավորված չէ ղարաբաղյան խնդրով կոնցեպտ ձեւակերպելու եւ, առհասարակ, արտաքին քաղաքականություն որոշելու։

Քաղաքագետն ընդունում է, որ Փաշինյանը դիրքորոշում հայտնելու իրավունք ունի, բայց դրանք չի կարելի ընդունել իբրեւ քաղաքական կուրս․ «Հիմա թե ինչպես է ընդունում այս իրողությունը, դա արդեն ուրիշ խնդիր է, իրենք ընդունել են, գնահատականներ տվել եւ այլն, բայց մենք այստեղ այլ խնդիր ունենք, նախեւառաջ արտահերթ ընտրություններ հրավիրել, իսկ այս ամենն ուղղակի ընթացիկ է»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031