Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաններով փողոց փակելով՝ պայքարի վեկտորը ուղղվում է միայն կառավարության դեմ. «Հայկական ժամանակ»

Մայիս 17,2018 11:03

Երևանում ու Հայաստանի մի քանի մարզերում ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում։ Զինկոմիսարիատների աշխատակիցները բողոքում են սպասվող օպտիմալացումից, որի հետեւանքով աշխատատեղեր են կրճատվելու։ Տաքսու վարորդները բողոքում են, որ իրենց արտոնագրերի վճարները բարձր են։ Մի խումբ մարդիկ ճանապարհ են փակում` պահանջելով «Սասնա ծռերի» անհապաղ ազատ արձակումը։ Մալաթիայի տոնավաճառի աշխատողները պահանջում են նվազեցնել իրենցից գանձվող վարձավճարները։ Բողոքում են հանքափորները, կաթ մթերողները եւ այլն։ Նույնիսկ նաիրիտցիներն են պահանջում վերագործարկել «Նաիրիտը» ու փակել իրենց աշխատավարձերի գծով ունեցած պարտքերը։

Այս տեսանկյունից ինչ պետք է սպասել առաջիկայում։ Վերը նշված թեմաներով իրականացվող ցույցերի ծավալների եւ ուժգնության մեծացում դժվար թե լինի։ Մասնավորապես Երևանում փողոց փակելով՝ դատախազությանը ստիպել անազատության մեջ գտնվող մարդկանց ազատ արձակելու ուղղությամբ քայլեր անել, անհեռանկարային է: Վրաններով փողոց փակելով՝ պայքարի վեկտորը ուղղվում է միայն կառավարության դեմ։ Սա այդ պահանջով ցույցերի մասնակիցների թվի աճի դժվար թե բերի։ Ավելի շուտ տեղի կունենա հակառակը։

«Նաիրիտը» վերագործարկելու պահանջով ցույցերը նույնպես չեն ծավալվի, որովհետեւ 10 օր աշխատած կառավարությանը նման պահանջ հղելը հանրության շրջանում աջակցություն չի ստանա։

Ու ընդհանրապես, տասնյակ տարիների ընթացքում անընդհատ վերարտադրվող իշխանությունների կուտակած, մեղմ ասած, խնդիրները, չի կարող 10 օրվա ընթացքում լուծել մի թիմ, որը խաղաղ, անցնցում ու անկորուստ կոտրել է այդ վերարտադրության անպարտելի թվացող մեխանիզմը եւ ստանձնել խնդիրները լուծելու պարտականությունը։ Նոր կառավարությանը նման պահանջ ներկայացնելը պարզապես անտրամաբանական է ու ժամանակավրեպ։ Եվ դա հասկանում են շատերը, շատ շատերը, գրեթե բոլորը։ Եվ սա է այն երաշխիքը, որ ժամանակավրեպ բողոքի ցույցերը ոչ միայն չեն ծավալվելու, այլեւ գնալով մարելու են։ Դրան կնպաստի նաեւ նոր կառավարության սառնասրտությունը և իր հոչակած նպատակներից ու գործողություններից որևէ կերպ չշեղվելու հաստատակամությունը։ Գոնե առայժմ այդ հաստատակամությունը ակնհայտ է։ Չնայած մեծ գայթակղությանը՝ խնդիրները հին ՀՀԿ-ական մեթոդներով լուծելու դրսևորումներ նոր կառավարությունը, բարեբախտաբար, չի ցուցաբերում։ Համառորեն չի ցուցաբերում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031