Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակությունը դառնում է վտանգավոր. Սուրեն Սարգսյանի անդրադարձը ներքաղաքական զարգացումներին

Մայիս 17,2018 10:41

Վերջին երկու օրերի ամենաքննարկվող թեման, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությանն է: Դժգոհողների պակաս ո՛չ այսօր, ո՛չ էլ վաղը չի լինելու, սակայն, օբյեկտիվ լինելու համար, պետք է արձանագրել, որ մի քանի հաջող և ընդունելի նշանակումներ եղան՝ հանձին Դավիթ Տոնոյանի, Վալերի Օսիպյանի, Զոհրաբ Մնացականյանի, Ատոմ Ջանջուղազյանի, Արտակ Զեյնալյանի, Արծվիկ Մինասյանի. մարդիկ, ովքեր իրենց ոլորտների լավագույններից են և ճիշտ քաղաքականության դեպքում՝ կհաջողեն և դրական փոփոխություններ կնախաձեռնեն:

Ընդհանրապես, ինչ վերաբերում է մյուս՝ համեմատ երիտասարդ և անփորձ կադրերի նշանակմանը, կարող ենք կանխատեսել, որ նրանց առաջ մղող հիմնական ուժը լինելու է Բաղրամյան 26-ից: Կլինեն ճիշտ և կառուցողական հրահանգներ ու մոտեցում, կլինի նաև հաջող ընթացք:

Ժամանակը ցույց կտա, իսկ ժամանակից շուտ ամեն ինչ ու բոլորին սևացնել, հնարավորություն չտալով որևէ քայլ ձեռնարկելու, աշխատելու, մի բան փոխելու, ավելի քան անլուրջ է և անընդունելի:

Անընդունելի և վտանգավոր է նաև այն մթնոլորտը, որ այսօր տիրում է մեր հանրապետությունում՝ խումբ-խումբ փողոցներ փակել, մտնել պետական հաստատություններ, սրան-նրան վիրավորել, մեղադրել, պահանջել ու չհամբերել, կաշառակեր կամ օրինախախտ տնօրենների ու այլ գործիչների դատաստանը սեփական ձեռքը վերցնել և այլն, և այլն:

Այն, ինչ կատարվում էր երեկ Երևանի քաղաքապետարանում և հանրապետության մի քանի հատվածներում ոչ միայն թուլացնելու, այլ նաև վտանգելու է թավշյա հեղափոխության հետագա իրական հաջողություններն ու ուշացնելու սպասելի հնարավոր փոփոխությունների իրականացումը:

Երեկվա դեպքերի արձագանքը՝ տեսանյութում:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031