Մայիսի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ 2018 թվականի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը Կապանի «Գանձասար-Կապանի» և Երևանի «Ալաշկերտի» միջև:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Լրացուցիչ ժամանակում հանդիպման հաշիվը բացեց Միհրան Մանասյանը 105+2-րդ րոպեին: 10 րոպե անց Լուբամբո Մուսոնդան խփեց պատասխան գնդակը: Լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով. իսկ հետխաղային 11-մետրանոցների հարվածաշարում ավելի դիպուկ էին
«Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները, որոնք հաղթեցին 4:3 հաշվով և առաջին անգամ նվաճեցին Հայաստանի Գավաթը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա