Լրահոս
Օրվա լրահոսը

Վկան հայտարարեց, որ 5 տարի առաջ ոստիկանությունում ծեծից իր հարեւանը մահացել է

Մայիս 16,2018 22:52

Այսօր՝ մայիսի 16-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած, ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում Ժորա Սիմոնյանի խոշտանգման գործով դատական նիստում գործով վկա, Ժորա Սիմոնյանի հայր, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ Գարսիկ Սիմոնյանը երկու անգամ հայտարարեց, որ 5 տարի առաջ ոստիկանության Իջեւանի բաժնում ծեծի հետեւանքով իր հարեւանը մահացել է:

Դատավոր Զոյա Զաքինյանը հարցրեց մահացածի անուն-ազգանունը: Վկան պատասխանեց, որ չի հիշում: Դատավորը հարցրեց՝ ձեր հարեւանն է, չե՞ք հիշում: Գարսիկ Սիմոնյանն ասաց, որ նրա ազգանունը Գեւորգյան էր:

Սույն դատական նիստի մասին առավել հանգամանալից՝ քիչ անց:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031