ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
«Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց կենտրոնական հոսպիտալ։ Նախարարը առաջին հերթին հանդիպեց սույն թվականի մայիսի 13-14-ի գիշերը Արցախում վիրավորված Շամխալ Սեյրանի Պետրոսյանին, ով արդեն ունի հստակ գիտակցություն։
Նախարար Դ.Տոնոյանը զրուցեց վիրավոր Շ. Պետրոսյանի հետ, ով կամենում էր շուտ ապաքինվել և վերադառնալ ծառայության։ Նա հպարտությամբ նշեց, որ իր կյանքը նախ փրկել է իր զինակից, ՀՀ ՊՆ հատուկ դասընթացներ անցած զինվոր, սանհրահանգիչը օգտագործելով «Armenian wounded heroes fund» հիմնադրամի տրամադրած առաջին բուժ օգնության փաթեթները։
ՊՆ Դ.Տոնոյանը առողջություն մաղթեց հիվանդներին, ինչպես նաև մասնագիտական հարցեր քննարկեց վարչության պետ Գ.Հովհաննիսյանի և բժիշկների հետ»։