Կիրիշիում (Ռուսաստան) երեկ մեկնարկել է շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը:
Երկու տուրից հետո Շանթ Սարգսյանը եւ ռուսաստանցի Արսենի Նեստերովը 1,5 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մամիկոն Ղարիբյանն ու Արամ Հակոբյանը մեկական միավորով 12 մասնակիցների պայքարում զբաղեցնում են, համապատասխանաբար, 7-րդ եւ 8-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ