Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի ղեկավարությամբ Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնությունում երեք մեդալ նվաճեց:
Ռաֆայել Հարությունյանը 45 կգ քաշային կարգում նվաճեց չեմպիոնի կոչումը, 51 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը արժանացավ արծաթե մեդալի, իսկ Նարեկ Հարությունյանը (65 կգ) արժանացավ բրոնզե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ