Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի ասածը, միանշանակ, ճիշտ է. հարցին պետք է լուծում տալ դատարանում». Փաստաբան

Մայիս 16,2018 21:00

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր մերժեց 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի (լուսանկարում), Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու, ասել է թե՝ նրանց ազատ արձակելու միջնորդությունը:

«Դատարանը դեռ չի ձերբազատվել իր «ավանդույթներից» եւ հրաժարվում է արդարադատություն իրականացնել: Հավանաբար, դատավորը հրահանգի է սպասում, բայց հավաստիացնում եմ՝ ժողովուրդը դատավորներին իրավունքի ուժով է հարկադրելու արդարադատություն իրականացնել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով դատարանի որոշմանը՝ ասաց «Սասնա ծռերի» շահերի պաշտպաններից Արայիկ Պապիկյանը:

ՀՀ-ում քաղբանտարկյալների եւ «Սասնա ծռերի» գործի մասին Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն անդրադառնալով՝ փաստաբանը նշեց. «Պարոն Փաշինյանն ասաց՝ «հնարավոր չէ ուղղակի բացել բանտախցերի դռները»: Նրա ասածը, միանշանակ, ճիշտ է, հարցին պետք է իրավական լուծում տալ՝ դատարանում: Բայց, ցավոք, դատարանում իրավական գործընթացի ականատես չենք: Կամ դա քայլ է ուղղված քաղաքական իշխանության դեմ, կամ՝ քայլ դատավորների կողմից, որոնք սպասում են հրահանգի: Չի լինելու հրահանգ, չի լինելու զանգ»:

Արայիկ Պապիկյանը հավելեց, որ պաշտպանները շարունակելու են օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնել մասնագիտական գործառույթները:

Հիշեցնենք, որ ի նշան դատավորի որոշման դեմ բողոքի՝ «Սասնա ծռերի» համակիրները մինչ այս պահը երկկողմանի փակել են Արշակունյաց պողոտան:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Իսկ ի՞նչ է պատահելու եթէ յանկարծ անդրադառնաք որ եթէ «չի լինելու հրահանգ, չի լինելու զանգ», ապա այս մեղադրեալները մնալու են բանտում, եւ այդ ալ՝ ըստ էութեան լրիւ դատավարութենէ եւ ըստ խորքի դատավճիռէ ետք:

    Եւ այդպիսի յանգում՝ ոչ թէ որովհետեւ դատարանը գործում է գործադիր իշխանութեան հրահանգների ներքոյ, այլ պարզապէս… ըստ Օրէնքի:

    Թերեւս, «Նոր Հայաստանում», ժամանակն է որ փաստխաբաններն ալ սկսին մտածել ու խօսիլ որպէս փաստաբան:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031