Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետք է անհապաղ բացառել Ոստիկանության ուղեկցող գումարտակի հրամանատարի կողմից ՊՊԾ գունդ զինված մուտք գործած խմբի կալանավորված անդամներին ուղեկցելը

Մայիս 16,2018 19:55

Փաստաբան Լուսինե Հակոբյանի ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է այցելել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենք: Փաստաբանը ներկայացրել է մտավախություն, որ 2016 թվականին ՊՊԾ գունդ զինված մուտք գործած խմբի կալանավորված անդամները հնարավոր է ենթարկվեն բռնության: Այս մտավախությունն ահազանգերով ներկայացրել են նաև փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Դավիթ Գյուրջյանը և Հարություն Բաղդասարյանը:

Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց դատարանի շենքում գտնվող բոլոր կալանավորվածների հետ: Պարզվել է, որ նրանք բռնության չեն ենթարկվել: Այդուհանդերձ, դատարանի շենքում տեղի ունեցած առանձնազրույցների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացվել է մտավախություն բռնության կամ այլ տեսակի վատ վերաբերմունքի ենթարկվելու հնարավորության մասին: Խոսքը վերաբերում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատարին: Վերջինս, ըստ կալանավորվածների, 2017թ. հունիսի 28-ին իրենց  ծեծի է ենթարկել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում:

Հաշվի առնելով այս տեղեկությունը, փաստաբանների մտահոգությունները, ինչպես նաև զինված խմբի կալանավորված անդամների պնդումներն այն մասին, որ հենց Ոստիկանության այդ ծառայողն է նշվում՝ որպես նրանց ծեծի ենթարկող անձ, Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում Ոստիկանության այդ ծառայողի կողմից ՊՊԾ գունդ զինված մուտք գործած խմբի կալանավորված անդամներին ուղեկցելը:

Ոստիկանությունը պետք է անհապաղ բացառի Երևանի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատարի կողմից զինված խմբի կալանավորված անդամներին ուղեկցելը կամ նրանց հետ որևէ առնչություն ունենալը:

Այս հարցը կբարձացվի նաև Ոստիկանությանն ուղղված գրությամբ:

 ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031